Առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել ԱՀ տարբեր բնակավայրերում․ «Արցախգազ» ՓԲԸ

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել Արցախի տարբեր բնակավայրերում: «Հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից: Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- նշված է հաղորդագրությունում:
06 Ապրիլ, 2022 01:41
981
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը. Արցախգազ
28 Հունիս, 2022 20:41
Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո
09 Մարտ, 2022 17:15
Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան
09 Մարտ, 2022 16:01