Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է  «Փարիզ-2024»  օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափը և նախնական ժամանակացույցը:

Առաջիկայում  ՄՕԿ-ի պաշտոնական կայքում  կհրապարակվի ամառային  խաղերի համար ազգային օլիմպիական կոմիտեների և մարզիկների ընտրության բոլոր հնարավոր ուղիները։ 

Հատուկ ուշադրություն է դարձվելու  օլիմպիական ծրագրում արդեն տեղ գտած  մարզաձևերին՝ ժայռամագլցում, սքեյթբորդինգ, բրեյքդանս և BMX ֆրիսթայլ: 

2024թ. մարտ - հունիս  ամիսների ընթացքում կվիճարկվեն այդ մարզաձևերի օլիմպիական  ուղեգրերը:

Կազմկոմիտեն հաստատել է  մրցումների  մեկնարկի և ավարտի ժամանակացույցը: Այն  ծրագրված է այնպես, որ բոլոր մարզիկ-մարզուհիները կարողանան մասնակցել բացման և փակման հանդիսավոր արարողություններին։ 

ՄՕԿ-ի գործկոմը համաձայնեցրել է նաև բռնցքամարտի և ծանրամարտի մրցաշարերի քաշային կարգերը։ Այդ որոշման համաձայն պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական ռինգ դուրս կգան հավասար թվով տղամարդիկ և կանայք:  

Փարիզում մրցումները կսկսվեն բացման արարողությունից երկու օր շուտ:

19 օրվա ընթացքում  32 մարզաձևերում կխաղարկվի պարգևների 329  հավաքածու:

323