«Նման երկխոսություն այդ որակի իշխանության հետ հնարավոր չէ»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նկատի ունենալով Ադրբեջանին:

Արցախի նախագահն ասաց՝ ամեն օր ականատես ենք լինում Թուրքիայի լկտիությանը: «Մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»,- հիշեցրեց նախագահը:

Հակառակորդը Արայիկ Հարությունյանի խոսքով չի գրավել շատ կարևոր տակտիկական դիրք: «Մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի մեծ քանակի տեխնիկա»,- վստահեցրեց նախագահը:

Արայիկ Հարությունյանն ասաց՝  պետք է պատրաստվենք ծանր, երկար մարտական գործողությունների:

Արդյոք Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: «Քննարկումները շարունակվում են»,- պատասխանեց պարոն Հարությունյանը:

 Ինչ վերաբերում է դիրքեր հետ բերելուն, Արայիկ Հարությունյանը հորդորեց այդ հարցին չկենտրոնանալ: «Մենք պետք է այնպիսի հարված թշնամուն, ինչպես 1992-1994 թթ-ին»,- պատասխանեց Արցախի նախագահը:

 

 

222