Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 383-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջավանշիր Աբեդիի վարած Scania  մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, իսկ  07-ը վերածվել է մետաղե ջարդոնի: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար  Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ մասի պետ Ահարոնյանի գլխավորությամբ: 

1637