Կոտ Դ՛իվուարի կառավարությունը հրաժարական է տվել
Կոտ Դ՛իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտարարել է, որ վարչապետ Պատրիկ Աշին և նախարարները հրաժարական են տվել:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հաջորդ շաբաթ ես կնշանակեմ նոր վարչապետի, ով պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը՝ բաղկացած մոտ 30 մարդուց»,- հայտնել է նախագահը:
Նա նշել է, որ կառավարության փոփոխությունը պայմանավորված է դրա արդյունավետությունը բարձրացնելու և պետական ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ:
Աշին վարչապետ էր նշանակվել 2021 թվականի մարտին: Մինչ այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
14 Ապրիլ, 2022 03:07
1461
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում․ ժամանակացույց
29 Սեպտեմբեր, 2026 20:26
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
27 Սեպտեմբեր, 2026 12:24
Gemini-ն կոտրել է 3 ընկերության համակարգ՝ Google-ի ԱԲ-ի առաջին հայտնի ինքնուրույն հարձակման ընթացքում
20 Սեպտեմբեր, 2026 14:31
Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02 Օգոստոս, 2026 10:40
Մարմաշենում կանաչ տեխնոլոգիաների հաբ կստեղծվի․ կառավարությունը հող կտրամադրի ԳՏՏԿ-ին
23 Հուլիս, 2026 11:39
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
04 Հունիս, 2026 15:24