Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն է սկսել Դոնբասի համար պայքարը։ Նա իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է «Դոնբասի համար ճակատամարտի» մեկնարկի մասին։ Ուկրաինայի առաջնորդը նշել է. «Կարելի է փաստել, որ Ռուսաստանն է սկսել ճակատամարտը Դոնբասի համար, որը պատրաստվում է երկար ժամանակ»։ Զելենսկին ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում ընդգծել է, որ «մենք կպաշտպանվենք, կպայքարենք»։

«Մենք ուկրաինական ոչ մի բանից չենք հրաժարվի և ուրիշինի կարիքն էլ չունենք։ Եվ ես երախտապարտ եմ մեր բոլոր մարտիկներին, մեր բոլոր հերոս քաղաքներին, որոնք դիմանում են՝ պաշտպանելով ողջ պետության ճակատագիրը»,- ասել է նախագահը։

Ապրիլի 15-ին Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ հակամարտության ելքի համար Դոնբասում վճռորոշ մարտերը տեղի կունենան մոտ ապագայում։

862