SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննության բաժանմունք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են ապրիլի 18-ին Մալաթիա- Սեբաստիա վարչական տարածքում տեղի ունեցած դանակահարության փաստով:

Այդ օրը՝ ժամը 18:50–ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, պարզել են վիրավորի ինքնությունը:

Նա Երևանի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն է, ով հայտնել է, որ իրեն դանակահարել է իր հորաքրոջ 25 –ամյա դուստրը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝  բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ, պարզել են, որ Հ. Մ.-ն հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում և նշված վնասվածքը ինքն է իրեն պատճառել՝ դանակով հարվածելու հետևանքով: 

2026