Էրիկ Իսրայելյանը՝ Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնության հաղթող
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալը բաժին է հասել Վրաստանի ներկայացուցչին:
Էրիկ Իսրայելյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 5 հաղթանակ է տարել, որից 3-ը՝ նոկաուտով: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Հայաստանի հավաքականից եզրափակչում հանդես է եկել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր:
Երեկոյան մրցահերթում էլ ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:
21 Ապրիլ, 2022 21:10
1090
Մահացել է «Գրեյսի անատոմիա» սերիալի դերասան Էրիկ Դեյնը
20 Փետրվար, 2026 12:37
Ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ20 ԱԱ
24 Օգոստոս, 2025 20:27
Մ15 ԵԱ․ Էրիկ Պապոյանը՝ ոսկե մեդալակիր, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն
26 Հունիս, 2025 22:20
Ինչու են պատերազմի ամենաթեժ օրերին Կանդազին ԱԱԾ մեկուսարանում պահել. Նանե Իսրայելյան
01 Ապրիլ, 2026 11:45
Արթուր Վանեցյան, քեզ մեկ շաբաթ ժամանակ, որ հրապարակես Քոչարյանի դոսյեն. Նանե Իսրայելյան
31 Մարտ, 2026 20:19
Ինձ հետ ամեն բան նորմալ է․ վթարի ենթարկված Նանե Իսրայելյանը արձագանքել է
27 Մարտ, 2026 21:40