Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 11:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Մ.Մ.-ն, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գորիս ավտոճանապարհի 228 կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ.Մ.-ն, իսկ ժամեր անց նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 72-ամյա Պ.Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  

շՏեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

895