Մեսսին կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «ՊՍԺ»-ում
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է ևս մեկ մրցաշրջան մնալ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում», այս մասին հայտնում է Sky Sports News-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները մտադիր են թիմը կառուցել 34-ամյա Մեսսիի շուրջ։
Անցած շաբաթվա վերջին փարիզյան ակումբը ժամանակից շուտ նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տասներորդ տիտղոսը՝ մրցաշարի ավարտից չորս տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար։
Հիշեցնենք, որ Մեսսին «ՊՍԺ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
26 Ապրիլ, 2022 14:26
1022
Ես պատմության մեջ լավագույնն եմ․ վերջակետ․ Ռոնալդուն 1000 գոլ խփելու մրցավազքի մասին
13 Հոկտեմբեր, 2026 13:18
Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկրի գույները, և այս պատմությունը կմնա հավերժ․ Ռոնալդուն՝ Մեսսիին
07 Հոկտեմբեր, 2026 23:03
Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին
06 Հոկտեմբեր, 2026 20:53