Լեոյի փողոցում ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա.Արմեն Մարտիրոսյան
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան իր ֆեյսբուքյան էջուրմ անդրադարձել է երեկ իր հետ տեղի ունեցած միջադեպին.
Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։
Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։
Հրահանգեցին, որ արագ հեռանամ։
Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։
Շատ խեղճ էին:
...
Ես լավ եմ:
Շնորհակալ եմ զորակցելու համար:
Հիշեցնենք, որ երեկ մեր տեսախցիկը ֆիքսել էր վերոհիշյալ միջադեպը:
28 Ապրիլ, 2022 15:02
2008
Շատ շտապ․ PHP խոցելիությունը պահանջում է շտապ թարմացում կայքերում․ Սամվել Մարտիրոսյան
22 Հոկտեմբեր, 2026 19:19
Սամվել Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
14 Հոկտեմբեր, 2026 20:52
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26 Հուլիս, 2026 18:30