Դոլարի փոխարժեքը կրկին նվազել է. ռուբլին կայուն է

ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Ապրիլի 29-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 453.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 3.41 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 478.91 դրամ (նվազել է 0.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 569.79 դրամ (աճել է 0.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.40 դրամ (աճել է 0.08 դրամով):
29 Ապրիլ, 2022 23:17
2161