Ռուսաստանը՝ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները վերացնելու մասին
Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները մայիսի 16-ից այլևս չեն գործի: Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Մասնավորապես, որոշում է ընդունվել, որ Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան, ինչպես նաև այս երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներն այլևս չեն գործի:
Շտաբից հայտնել են նաև, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները:
30 Ապրիլ, 2022 02:48
2521
Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
30 Հունիս, 2026 19:53
Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
28 Հունիս, 2026 10:21
Նույնիսկ մեզ չսիրող քաղաքացին հասկացել է՝ սրանք ընտրակաշառատու սրիկա են, քվե տալ պետք չի․ Ալեքսանյան
16 Հունիս, 2026 13:16