Սախալինի շրջանային էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել
Սախալինի շրջանային էլեկտրակայանում, որը գտնվում է Իլյինսկ գյուղում, հրդեհ է բռնկվել:
«Այսօր կայանում աշխատել է հրդեհաշիջման համակարգը, որն արձագանքել է տուրբինային բաժնում բռնկված հրդեհին, զոհեր և ավերածություններ չկան»,- ասել է «ՍախալինԷներգո» ըներության մամուլի ծառայության ղեկավարը:
Հրդեհի պատճառը տուրբոգեներատորի անջատումն էր։ ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անձնակազմի 30 աշխատակից ինքնուրույն լքել է շենքը։
Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, կրակը տարածվել է տանիք։ Ընդհանուր առմամբ, մարման աշխատանքներում ներգրավված է 14 մարդ և 5 տեխնիկա։
Տուրբոգեներատորներից մեկի անջատումը չի ազդել սպառողների էլեկտրամատակարարման վրա, այն իրականացվում է ամբողջությամբ։
30 Ապրիլ, 2022 21:50
1310
Սախալինի արևելյան ափին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
06 Փետրվար, 2022 22:44
ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում
08 Սեպտեմբեր, 2026 12:46
Վարչապետը և ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
23 Ապրիլ, 2025 19:26
Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի
21 Հունվար, 2025 15:59