Սախալինի արևելյան ափին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
![](https://araratnews.am/admin/images/1644158685.jpg)
Կիրակի օրը 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սախալինի արևելյան ափին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 6-ին երկրաշարժ է գրանցվել Օխոտսկի ծովում՝ Վալ գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժը զգացել են Օխա քաղաքի, Վոստոչնոյե, Տունգոր, Էխաբի, Վալ և Նոգլիկի գյուղերի բնակիչները։ Ըստ հավաքագրված տվյալների՝ սեյսմիկ իրադարձության զգայունությունը կազմել է մինչև 3 բալ»,- հաղորդվում է զեկույցում։
Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։ Վարչակազմի օպերատիվ խմբերը և տեղական հրշեջ-փրկարարական կայազորները ստուգում են շենքերն ու շինությունները՝ հնարավոր վնասների համար:
06 Փետրվար, 2022 22:44
936
Սախալինի շրջանային էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել
30 Ապրիլ, 2022 21:50
Առանձին շրջաններում սպասվում է անձրև
27 Սեպտեմբեր, 2024 14:45
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ԵՄ-ի որոշումը
23 Հուլիս, 2024 20:25
Վարչապետը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ
04 Մարտ, 2023 02:37
Սևանա լճի ափին 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
19 Փետրվար, 2021 15:38
Իրանում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
24 Հոկտեմբեր, 2020 22:32