Սույն թվականի մայիսի 4-ից  հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 2022թ. ապրիլի 15-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ www.aeb.am կայքից:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք, որ, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 15.04.2022թ. թիվ 1/174 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման Վերջնական պայմանները:

Ծրագրային ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

1225