Զորամիավորումում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն

Մայիսի 11-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Ըստ զորավարժության սցենարի՝ անձնակազմը վարել է հարձակողական մարտ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը և զբաղեցրել նպաստավոր բնագծեր։
Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարների՝ արագ և նպատակային որոշումների կայացման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ունակությունները, զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները։
11 Մայիս, 2022 22:15
1085
Անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն
30 Օգոստոս, 2022 21:08
Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
10 Հունիս, 2021 22:15
Մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները
10 Մարտ, 2025 14:21
Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն. Պապիկյան (տեսանյութ)
15 Հունվար, 2025 16:47
Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում
07 Հունվար, 2025 15:51