Պաշտպանության նախարարն այցելել է ռազմական ոստիկանություն. մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են
Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, շնորհավորելով ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:
Ըստ աղբյուրի՝ ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:
11 Մայիս, 2022 22:24
1509
Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր․ հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին
23 Հոկտեմբեր, 2026 21:53
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14 Օգոստոս, 2026 22:16
Փրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
22 Հուլիս, 2026 14:20
Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
24 Հոկտեմբեր, 2026 15:53
Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր․ հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին
23 Հոկտեմբեր, 2026 21:53
Կենսաբազմազանության պահպանությունն անմիջականորեն առնչվում է մարդու առողջությանը. ՇՄ նախարար
23 Հոկտեմբեր, 2026 15:32