Երևանի Նանսենի փողոցում մեքենա է այրվել
![](https://araratnews.am/admin/images/1652338493.jpg)
Մայիսի 12-ին, ժամը 02։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:31-ին, մարվել՝ 02:43-ին: Այրվել են «Օպել աստրա G» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1968 թ․) մակնիշի ավտոմեքենայի սրահը (մասամբ) և դիմային հատվածը։
12 Մայիս, 2022 14:54
550