WhatsApp-ում նոր հնարավորություն կհայտնվի օգտատերերի համար։  Այս մասին հայտնել են WABetaInfo պորտալի փորձագետները։ 

Պորտալի տվյալներով՝ WhatsApp-ի բետա տարբերակում՝ համակարգիչների համար նախատեսված 2.2218.0 համարի ներքո, յուրաքանչյուր հաղորդագրության կողքին հայտնվել է արագ պատասխանելու կոճակ։ Սեղմելով դրա վրա՝ օգտատերը կարող է անմիջապես մուտքագրել հաղորդագրություն եւ ուղարկել այն զրուցակցին։  

Այս պահին նրանց համար, ովքեր օգտվում են մեսենջերից համակարգչով, չաթում պատասխանելու միայն մեկ տարբերակ կա։ 

 

Նշվում է, որ հաղորդագրություններին արագ արձագանքելու հնարավորությունը դեռ մշակման փուլում է։ Չի Նշվում, թե երբ այն հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար։

661