Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Գյումրիում պապիկներին ծեծի ենթարկած դաշնակները իր ընկերներն են։

Նա նաև ասել է, որ պապիկ ծեծողների ծնողները հպարտ են իրենց զավակներով։ Ասել է թե՝ հպարտ են նաև ծեծի փաստով։

Որևէ ծնող կարո՞ղ է լինել հպարտ այն բանով, որ իր երիտասարդ զավակը կարող է ծեծի ենթարկել սեփական պապի տարիքի ծերունուն։

Ասա ումով ես հպարտ, ասեմ ով ես դու։

Եթե պապիկ ծեծողները Իշխան Սաղաթելյանի ընկերներն են, ապա Իշխան Սաղաթելյանը կիսում է նրանց արժեհամակարգն ու վարքը։

Այսինքն, այսօրվա ընդդիմության բեմահարթակի առաջնորդը արդարացնում է պապիկ ծեծելու փաստը և միաժամանակ պահանջում, որ այդ պապիկ֊տատիկները, նրանց զավակներն ու թոռները միանան իրենց՝ ծեծողներին, որ փրկեն ծեծվողներն, այսինքն՝ ժողովրդին։

Եվ քանի որ մինչ այժմ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները որևէ կերպ չեն դատապարտել այս փաստը, հետևաբար՝ նրանք ևս կիսում են պապիկ ծեծողների հերսությունը։

Իսկ սա արդեն կատարյալ աղետ է։ Եվ սա փաստում է, թե ինչ աղետից է փրկվել հայ ժողովուրդը։

1060