Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է: Այդ մասին Araratnews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- հայտնեցին կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը: 

189