Իջևանի «Այապի բաղ» տարածքում գոմեշներին կրակել էին, մորթել, իսկ միսն իրացրել շուկայում (տեսանյութ)

Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։ Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին բաժին բերման ենթարկվեցին 4 տղամարդ։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ կենդանիներին մորթելուց հետո բերման ենթարկվածներից երկուսը միսն իրացրել էին մայրաքաղաքի մսամթերքի շուկաներից մեկում։
Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
13 Մայիս, 2022 23:24
1688
Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ 7 տուժածներից 4-ը երեխաներ են
04 Մայիս, 2025 17:56
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Նիկոլ Փաշինյան
04 Մայիս, 2025 12:17
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն․ կան տուժածներ
26 Ապրիլ, 2025 23:01