Արմավիրում վարորդը Mercedes-ով կոտրել է նստարանները, տապալել պատերազմում զոհվածի գերեզմանի մոտ տեղադրված էլեկտրասյունը

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հովհաննիսյանը՝ իր վարած Mercedes C-240 մակնիշի ավտոմեքենայով, Սարդարապատ գյուղից դեպի Այգեվան գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե նստարանին, առաջ ընթանալով հայտնվել գերեզմանների տարածքում, կոտրելով 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այգեվանցի Վահան Աղախանյանի գերեզմանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հերոսի գերեզմանի մոտ:
15 Մայիս, 2022 22:53
654
Մեքենան հայտնվել է «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում. լուսանկարներ
30 Հունիս, 2022 12:29
29-ամյա վարորդը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
30 Հունիս, 2022 10:47
ՃՏՊ-ների մեծ մասը երթևեկության արագության գերազանցման հետևանք է. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
28 Հունիս, 2022 10:10