
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ բռնության ենթարկված բժիշկը այս պահին դեռ հիվանդանոցում է՝ քթի ոսկրերի կտրվածքով, ծոծրակի շրջանում հեմատոմա՝ լոմի ուժեղ հարվածից ստացված:
Նա պատմեց, որ կանչը գրանցվել էր տան կնոջ ճնշման տատանման, լարված նյարդային վիճակի համար: «Հարբած են եղել հեր ու տղա, բժիշկն իր օգնությունը ցուցաբերել էր, արդեն գնալիս վեճ է առաջացել և հարձակվել էին բժշկի վրա»,- ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ երբ բժիշկը օգնություն է ցուցաբերել, ընթացքում ամուսինը և տղան միջամտել են, ցանկացել են խանգարել, բժիշկն ասել է՝ մի խանգարեք, թողեք աշխատեմ, իսկ հետո սկսել են ցուցումներ տալ, հայհոյել:
Հիշեցնենք, որ այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: