Բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն անկանխիկ ձևով
2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
16 Մայիս, 2022 23:05
1643
Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր
18 Հոկտեմբեր, 2026 12:29
Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
18 Հոկտեմբեր, 2026 11:17
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ․ համաձայնագիր է ստորագրվել
17 Հոկտեմբեր, 2026 11:51