«Մեր հանձնաժողովի անդամների մեծ մասն ԱԺ-ում է. բնականոն եղանակով կատարում են իրենց աշխատանքը: Աշխատանքներն, ըստ էության, պարալիզացված են ընդդիմադիր գործընկերների համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ հանձնաժողովների նիստերը բոյկոտելու վերաբերյալ հարցին:

Հարցին, թե որքանով է հարգելի կամ անհարգելի ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը հանձնաժողովի նիստում, Վարդանյանն արձագանքեց. «Ես չեմ որոշելու ԱԺ պատգամավորների բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Ես այդ մասին տեղեկություն եմ ուղարկում ԱԺ նախագահին, և ԱԺ նախագահը, որպես ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող պաշտոնատար անձ, համապատասխան որոշումներ կկայացնի դրա վերաբերյալ: ԱԺ հանձնաժողովի նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է»: Ի պատասխան հարցի, թե քանի օր բացակայելու դեպքում կարող է պատգամավորը զրկվել մանդատից, Վարդանյանը նշեց. «Մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում»:

1990