Ռուզաննա Հակոբյանը՝ Գավառի պետհամալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում հաստատեց «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Նշենք, որ այս տարվա մայիսի 4-ին տեղի է ունեցել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Մրցույթն ընթացել է հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների ձայների մեծամասնությամբ /18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ/ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
19 Մայիս, 2022 15:13
916
Արմեն Մուրադյանը վերանշանակվել է բժշկական համալսարանի ռեկտոր
02 Հուլիս, 2026 17:08
ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են
09 Մարտ, 2026 19:02
Արմեն Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր
20 Նոյեմբեր, 2025 13:55
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
20 Հունիս, 2026 18:08
Ուժեղ կարկուտ Գավառում․ Գագիկ Սուրենյան
11 Հունիս, 2026 20:25
Նրանք ուզում են կրկին Հայաստանը վերածել ծայրագավառի, ժողովրդին` հպատակի. Փաշինյան
03 Հունիս, 2026 22:01