Հայաստանի շախմատի ֆեդերացիան ունի նոր գլխավոր մարզիչ
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Արշակ Պետրոսյանը, որը տարիներ շարունակ եղել է հավաքականի գլխավոր մարզիչ, թիմին առաջնորդել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն հռչակվելու տարիներին, Covid19 համաճարակի ծանր պայմանների պատճառով չի կարողանա առաջնորդել Հայաստանի հավաքականը հետագա մրցաշարերում։
Հիշեցնենք, որ այս տարի տեղի է ունենալու շախմատի համաշխարհային օլիմպիադան Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի նոր մարզչի հետ։
19 Մայիս, 2022 15:17
901