
Անկարան հինգ հիմնական պայման է առաջադրել, որոնց դեպքում պատրաստ է վերանայել իր դիրքորոշումը Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Դրանք շարադրված են «սկանդինավյան դոսյեում», որը հինգշաբթի օրը՝ մայիսի 19-ին, հայտնել է Turkiye թերթը։
Թուրքիայի հինգ պահանջներն են՝
1․ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և գյուլենականների կազմակերպության (FETO) անդամների արտահանձնումը.
2․ ահաբեկչական ճանաչել Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG)
3. դադարեցնել աջակցությունը FETO-ի ներկայացուցիչներին, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականին ռազմական հեղաշրջման նախապատրաստմանը ներգրավված լինելու մեջ
4․ Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապված բոլոր կազմակերպությունների փակումը
5․ համապատասխան երաշխիքների տրամադրում։