ՓրԳիչները եթե մի փոքր խելք ունենային, իրենց ինքնախայտառակությունը և փողոցում մարումը կծածկեին՝ ասելով, որ իրենց պայքարի արդյունքում միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ԱՄՆ Արցախի հարցում բարձրացրել /իրենց բառաֆոնդով՝ կաՂնացրել/ է նշաձողը՝ ճանաչելով Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը որոշելու, Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու ու աջակցելու իրավունքը։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Դա կլիներ իրենց վթարային ելքը։ Բայց՝ ոչ։ Դրեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին․․․

Ճիշտ է ասված՝ ոչ մեկ դիմացինին չի կարող խայտառակել այնպես, ինչպես դիմացինն ինքն իրեն, որովհետև նա ամենալավը գիտի իր արատները․․․»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախյան հիմնախնդրին և նշել, որ ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված:Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տեւական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները:

Նշենք նաև, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը պատճառաբանել է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը»:

1880