
«Այս տարվա ընդունելության կարգում փոփոխություններ են եղել. Ընդունելության միասնական քննություններն ուսանողները կհանձնեն երկու առարկայից, բայց ավելի շատ գերիշխում է մեկ քննությամբ ընդունելությունը։ Երբ որոշվեց, որ առնվազն երկու քննություն պետք է հանձնեն, մեկ քննություն հանձնողները հայտագրեցին նաև երկրորդ քննությունը և քննություն հանձնողների թիվն ավելացավ»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը` տեղեկացնելով` դիմորդների թիվը կազմել է 13573, այս թվի մեջ ներառված են ներբուհական քննություն հանձնողները:
«Մայիսի 10-ին ավարտել ենք հայտագրումը, հայտագրման արդյունքում դիմորդների ամենամեծ թիվը ստացվել է «Անգլերեն» առարկայից` 5587, երկրորդ տեղում «մաթեմատիկան» է` 5429 եւ երրորդ տեղում «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն», մնացած առարկաները 1600 եւ պակաս թվեր են»:
Ըստ ԳԹԿ փոխտնօրենի «Անգլերեն» առարկայի դիմորդների մեծ քանակը պայմանվորված է այն հանգամանքով, որ «Անգլերեն» առարկայի քննություն ներառում են բոլոր մասնագիտությունները, անկախ նրանից այդ մասնագիտությունները հումանիտար ուղղվածության են թե մաթեմատիկական, կամավոր սկզբունքով «Անգլերենն» ընտգրված է այդ քննությունների շարքում.
«Բացի սրանից, տարիների փորձը ցույց է տալիս, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողները ավելի բարձր միավորներ են ստանում»:
ԳԹԿ փոխտնօրենը նկատում է` եթե նախկինում «Ֆիզիկա» առարկայից քիչ դիմորդներ են եղել, ապա այս տարի դիմորդների թիվը հասնում է 1585 դիմորդի:
Անդրադառնալով միասնական քննությունների երկրորդ եւ երրորդ փուլերին մասնագետն ասաց, որ նոր կարգով հուլիս ամսվա քննությունը դառնում է երկրորդ փուլի քննություն, իսկ առաջին փուլը հունվարին է.
«Առաջին փուլում դիմորդները միայն մասնագիտություններ չեն հայտագրում, իսկ այ երկրորդ փուլում հայտագրում են եւ մասնագիտություններ եւ առարկաներ»:
Նշում է, թույլատրվել է հայտագրել, ինչպես այս տարվա այնպես էլ նախորդ տարիների շրջանավարտներին: