Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի նախագահին

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղարն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
19 Մայիս, 2022 21:53
1078