Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը

Մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնս Ռիսոնը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում, Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Audi-ի ուղևոր Ա. Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները:
Փաստով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի՝ վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։
20 Մայիս, 2022 14:55
1743
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
11 Հուլիս, 2025 16:33
Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրшվnրները ոստիկանության ծառայողներ են
09 Հուլիս, 2025 16:46
Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ռազմական ոստիկանության «UAZ»-ն ու «Ջերմուկ գրուպ»-ի «Mitsubishi»-ն
09 Հուլիս, 2025 12:39