Կահիրեում կայացել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA)  հիմնադիր խորհրդի նիստը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն հաստատել է կազմակերպության ղեկավար մարմինների աշխատանքների բարեփոխման ընթացքը:

Առաջին նախագիծն ընդունվել է դեռևս  2021թ. նոյեմբերին։ Նպատակը կազմակերպությունում մարզիկների քանակն ավելացնելն էր:  

Գործընթացի մաս է կազմում WADA-ում մարզիկների խորհրդի ստեղծումը, որը  բաղկացած կլինի 20 անդամից. հինգը կառաջադրեն միջազգային օլիմպիական (ՄՕԿ) և  պարալիմպիկ (IPC) կոմիտեների, ութը կընտրվեն միջազգային ֆեդերացիաների մարզիկների, իսկ յոթը՝ մարզիկների հատուկ հանձնաժողովները: Ընտրված խորհուրդը ներկայացուցիչներ կնշանակի WADA-ի այլ կառույցներում։ 

Բարեփոխումների ներկայի տարբերակում մի շարք փոփոխություններ են կատարվում WADA-ի հիմնադիրների խորհրդի և կազմակերպության գործկոմի կազմում։

1137