Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության եւ ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա եւ ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն եւ կօգտվեն ծառայություններից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:

Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով

Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:

Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը` բացի շաբաթ-կիրակիից:

Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:

Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:

 

687