
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր տնտեսական նախաձեռնության ստեղծման մասին՝ 13 պետությունների մասնակցությամբ։
«21-րդ դարի տնտեսության ապագան հիմնականում գրվելու է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մեր տարածաշրջանում»,- ասել է նա ելույթի ժամանակ։ Ճապոնիա կատարած այցի ընթացքում Ջոզեֆ Բայդենը աջակցել է երկրին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ շնորհելուն, եթե կազմակերպությունը բարեփոխվի:
ԱՄՆ նախագահը հավանություն է տվել նաև Ճապոնիայի պաշտպանունակությունը բարձրացնելու տեղական իշխանությունների ցանկությանը։
Բացի այդ, մամուլի ասուլիսում Բայդենը հայտարարել է հնարավոր միջամտության դեպքում ռազմական միջոցներով Թայվանը պաշտպանելու պատրաստակամության մասին։