«ՀՀ կենսաթոշակառուներին եւ կենսաթոշակի կարգով վճարվող ամենատարբեր նպաստառուներին անկանխիկ գործարքներից հետվճար տրամդրելու ծրագիրը պետություն-մասնավոր սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակներից մեկն է, երբ մասնավորը հստակ դերակատարում է ունենում պետության սոցիալական որոշակի խնդիրների լուծման գործում, այս դեպքում կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց անկանխիկ գործարքներից նախորդ ամսվա վճարների եւ գնումների հանրագումարից կստանան 10 տոկոս հետվճար, առավելագույնը 5000 դրամի չափով»,- այս մասին այսօր` մայիսի 25-ին կայացող Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին` երբվանից է մեկնարկելու անկախիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը:

Մկրտչյանը նշեց` 10 տոկոս հետվճարը տրամադրվում է հավասար համամասնությամբ` 5 տոկոս պետության կողմից եւ 5 տոկոս գործընկեր բանկերի կողմից. «Բոլոր այն բանկերը, որոնք կմիանան այս ծրագրին, կհամարվեն ՀՀ կառավարության գործընկերը այս ծրագրի համատեքստում, եւ մենք հունիսի 1-ին արդեն հնարավորություն կունենանք մեր կայքէջում տեղադրել այն բանկերի անունները, որոնք մասնակցում են այս ծրագրին, իսկ արդեն հուլիսի 1-ից կիրականանա մեր ծրագիրը, եւ բոլոր տեսակի անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս եւ ոչ ավելի, քան 5000 դրամ հաջորդ ամիս կստնան հետվճար»:

Անդրադառնալով տարածվող մտահոգությանը, ըստ որի, կենսաթոշակառուների համար ծրագիրը բարդություն կառաջացնի, նշեց` կենսաթոշակռուների ավելի քան 70 տոկոսը` շուրջ 390.000 քաղաքացի, արդեն իսկ բանկային քարտերի միջոցով են ստանում  իր կենսաթոշակը:

1646