«Սահմանել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցումը շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2022 թվականի համար սահմանելով յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվարկով տարեկան՝ առավելագույնը 144,0 հազ. դրամ (ամսական՝ առավելագույնը 12,0 հազ. դրամ,- Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է նաեւ սույն որոշումը, որի նպատակն է մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը:
 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 100 միայնակ կենսաթոշակառու, ինչը բավականին կմեղմի նրանց սոցիալական վիճակը, մասամբ կբարելավի նաև կյանքի որակը։

1020