Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա:

«Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։

Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։

Տանտերը հայտնեց, որ այդ ամենն իրենն է` անձնական օգտագործման համար:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

100