Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի
Արցախում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար այլևս չի պահանջվելու հուղարկավորության հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
«Փոփոխություն է կատարվել կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում։ Թաղման նպաստ ստանալու համար դիմող անձից չի պահանջվի մահացած կենսաթոշակառուի հուղարկավորությունն իր կողմից կատարված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը»,- հայտնում են նախարարությունից:
22 Հունվար, 2021 15:34
1205
Մոտ 2000 կենսաթոշակառու անվճար ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն. Թունյան
31 Հունվար, 2026 20:00
3 մլրդ 219 մլն դրամ կհատկացվի կենսաթոշակառուների ու նպաստառուների՝ 2025-ի հոկտեմբեր-դեկտեմբերի հետվճարները տրամադրելու համար
25 Սեպտեմբեր, 2025 11:25
Նախարարը հայտնեց, թե երբ կմեկնարկի անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը
25 Մայիս, 2022 22:12