«Բավարարել «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքա­վորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատ­մամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազա­տե­լու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համա­պատասխան արտոնությունը տեխնոլո­գիա­կան սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի նկատմամբ»,- այսօր՝ մայիսի 26-ին կայացող Կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է նաեւ սույն որոշումը, որի նպատակն է թույլատրել «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումները կազմում են մոտ 3մլրդ ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-210 նոր աշխատատեղ` մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4468 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 223 մլն դրամ:

1710