WhatsApp-ի օգտատերերը կկարողանան խմբագրել ուղարկած հաղորդագրությունները

WhatsApp հաղորդագրությունների հանրահայտ հավելվածը ստանում է հաղորդագրությունների փոխանակման նոր գործառույթ: Այս մասին հայտնի են դարձել WABetaInfo պորտալի մասնագետներին։
Պորտալի տվյալներով՝ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան խմբագրել ուղարկված հաղորդագրությունները։ WABetaInfo-ի մասնագետները չեն բացառել, որ մեսենջերի օգտատերերը նույնպես հնարավորություն կունենան տեսնել շտկումների «պատմությունը»։
Ենթադրաբար, նոր գործառույթը կհայտնվի ինչպես համակարգիչների համար նախատեսված մեսենջերի, այնպես էլ Android-ով և iOS-ով աշխատող սարքերի համար նախատեսված WhatsApp-ի տարբերակներում։ Թե կոնկրետ երբ օգտվողները կկարողանան օգտագործել հաղորդագրությունները փոփոխելու տարբերակը, դեռևս հայտնի չէ:
Պատրաստեց Արամ Սիմոնյանը
01 Հունիս, 2022 19:44
1149