
Հայէկոնոմբանկը և Telcell-ը խորացնում են գործընկերային հարաբերությունները և առաջին անգամ ներկայացնում Telcell Wallet էլ․ դրամապանակից օնլայն եղանակով բանկային հաշվի բացման առանձնահատուկ լուծումը՝ խթանելու անկանխիկ գործառնությունները, ապահովելու տրամադրվող ծառայությունների անվտանգությունը՝ միաժամանակ ապահովելով ֆինանսական ծառայությունների հարմարավետությունը հաճախորդների համար: Telcell տերմինալների միջոցով Հայէկոնոմբանկի բանկային հաշվին համալրած գումարը անմիջապես փոխանցվում է Telcell Wallet-ի հաշվին։
«Սա նոր մակարդակի գործակցություն է՝ ուղղված Բանկի և վճարահաշվարկային կազմակերպության ներուժի արդյունավետության բարձրացմանը, շուկայում նոր ստանդարտների ամրագրմանը, հաճախորդներին հարմարավետ ու ապահով ծառայությունների մատուցմանը, միաժամանակ՝ համահունչ ՀՀ Կենտրոնական բանկի բաց բանկինգի ռազմավարությանը»,- նշեցին կողմերը:
Հայէկոնոմբանկը ավելի քան 30 տարի պահպանում է կարևոր դերակատարություն երկրի բանկային ոլորտի և տնտեսության զարգացման գործում՝ մատուցելով ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բանկային ծառայություններ: Բանկը մշտապես արդիականացնում է իր առցանց ծառայությունները: AEB Mobile հավելվածի և AEB Online համակարգի միջոցով հաճախորդները կարող են կառավարել հաշիվերը, ներդնել ավանդ, ստանալ օնլայն վարկ, պատվիրել վճարային քարտեր, ստանալ և ուղարկել փոխանցումներ ՀՀ և արտերկիր, կատարել մի շարք վճարումներ և օգտվել բանկային այլ ծառայություններից: