Փրկարարներն ու Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության բարեկարգման տեղամասի աշխատակիցները ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը։

Աբովյան քաղաքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած 2 ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 4-ին, ժամը 21։17-ին։ Տեղեկացրել են, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության բարեկարգման տեղամասի աշխատակիցների հետ ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը։

Պարզվել է, որ քամուց ծառը կոտրվել և ընկել է բակում կայանած «Mitsubishi Pajero iO» և «Toyota Prius» մակնիշների ավտոմեքենաների վրա:

1055