«Վեոլիա Ջուր» ընկերությունը «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Շոր-Շոր» ջրաղբյուրի պոմպակայանի էլեկտրական ենթակայանի՝ կայծակից վթարվելու պատճառով ս.թ հունիսի 7-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղի 1-10 փողոցներ, Փիրումյան, Միկոյան, Սասնա-Ծռեր փողոցներ, Եղվարդի խճուղի, «Ձոր 1, 2» թաղամասեր, Արմենիա հեռուստաընկերություն,

Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցներ՝ նրբանցքներով, Ալիխանյան Եղբայրների, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Շիրազ, Մազմանյան, Չաուշի փողոցներ, Բաշինջաղյան փողոց և փակուղի, Հալաբյան 41-65 շենքեր, Բաշինջաղյան 6, 159-191, 194 շենքեր, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքներ, Արմենիա Բժշկական կենտրոն, Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1, Սիլիկյան և «Հույսի ավան» թաղամասեր,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «Հաղթանակ» թաղամաս,

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղ:

Քաղաքապետարանի կողմից հակահրդեհային հիդրանտի տեդադրման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 7-ին ժամը 10:00-18:00-ը կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի ՝ Տ.Մեծի նրբ., Նար-Դոս 1-35, Տիգրան Մեծի 18-76 , Խորենացու 30-165 համարների և Գլինկա փողոցի ջրամատակարարումը։

Հունիսի 7-ի ժամը 10:00-ից մինչև հունիսի 8-ի ժամը 07:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական, Ձախափ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1996