Այսօր խորհրդարանական ընդդիմության իգական սեռի ներկայացուցիչները, դիմակայելով ոստիկանների դիմադրությանը` խրոխտ քայլերով մտան ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, որտեղ նախարարը նիստ էր անցկացնում։

Նեղվելով ոստիկանի` «տիկին» դիմելաձեւից` ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «լավաղջկավարի» թափով բացեց նախարարի դուռը, տաբատի հետեւի գրպանից հանեց 44-օրյայում զոհված տղաների մասունքներով պարկերի լուսանկարները եւ … շպրտեց ուղղակի գետնին, սկսեց նախատել նախարարին, ամոթանք տվեց, ապա վախեցրեց, թե այս տղաները (մատնացույց անելով գետնին թափված նկարները) ամեն գիշեր այցելելու են նախարարի երազին։

Կուզեինք հարցնել աղջիկ պարոն պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, այդ գործողությունները ակտիվորեն քաջալերող նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Ասպրամ Կրպեյանին եւ երրորդ ակտիվիստ պատգամավոր Աննա Մկրտչյանին' որքանով էր հարգալից այդ արարքը մեր նահատակված տղաների հանդեպ։ Չէ՞ր կարելի նկարներն ուղղակի դնել նախարարի սեղանին։

Չի կարելի գործել արարքներ` ուղղակի «պտիչկաներ» ստանալու համար, տղաները ձեր երազներին էլ կարող են այցելել։

5558