Հարգելի գործընկերներ պետք չէ հաշվեքննիչ պալատի արձանագրությանը վերաբերվել որպես հակառակորդի արձանագրում, նպատակը պետք է շատ կոնկրետ լինի: Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր Կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի արդյունավետությունն ուսումնասիրող Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, մինչ եզրակացությունը ներկայացնելը  հայտարարեց պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ արձանագրվել է, որ լիազոր մարմինը չունի ռազմավարական գործողությունների համաճարակների կառավարման պլան: «Մեր արձանագրումը վերաբերում է որ չենք ունեցել: Ձեր ասած տրամաբանությամբ, թե սեպտեմբերն էլ է տարեվերջ, ասենք հուլիսին էլ է տարեվերջ, որովհետեւ հենց տարին սկսում է վերջին մոտենում է: Արձանագրվել է որ մի արձանագրային որոշմամբ սահմանվել են ուղղություններ, որոնցով մոտ 20 միլիարդ դրամի ուղղություններ են սահմանված, բայց փաստացի 26 միլիարդ դրամի օգտագործում է եղել, որը ոչ մի կապ չի ունեցել այդ արձանագրված ուղղությունների հետ»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ իրավական անգրագիտություն էլ կա այստեղ: «Արձանագրային որոշում վարչապետի, որը մեր Սահմանադրությամբ վաղուց նախատեսված չէ»,-ասաց նա: Քննարկումը հանձնաժողովում թեժացավ և նիստը վարող Գևորգ Պապոյանը կոչ արեց՝ թույլ չտալ, որ էմոցիաները հաղթեն:

 

1085