
Մեր երկրում ինչ-որ բան է փոխվել: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր Կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի արդյունավետությունն ուսումնասիրած Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, ասաց պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ արձագանքելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Համլետ Հովակիմյանի ներկայացրած պատասխանին՝ զեկույցի վերաբերյալ:
«Այսինքն կարգավորումներ են վերանայվե՞լ, որ հանրային ֆինանսներով այլևս ընկերություններն են զբաղվելո՞ւ, այսինքն քաղաքականություն իրականացնող մարմին է դարձե՞լ «Սուրբ Գրիգոր Լոսւավորիչ ԲԿ-ն»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Աժ պատգամավոր, Առողջապահության նախկին պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ ԲԿ տնօրենը հաշվեքննությանն է պատասխանում, իսկ Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ հաշվեքննությանը չի կարող պատասխանել մի սուբյեկտ, որը հաշվեքննության օբյեկտ չի հանդիսացել: «Հաշվեքննության օբյեկտը չի դադրաել առողջապահության նախարարությունը լինել»,-ասաց նա և նշեց, որ այդպես բոլոր ԲԿ տնօրենները կարող են իրենց դիտարկումները և պատասխանները ներկայացնել:
«Դրա համար կա առողջտապահության նախարարություն, որը ենթադրում է, որ այդ քաղաքակնության պատասխանատուն է»,-պարզաբանեց նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ կան հրավիրյալներ, որոնք ևս կարող են պատասխանել և խնդրեց գնահատակններ չտալ:
Նշենք,ո ր այս քննարկումը անցնում է բավականին թեժ և նիստը վարողը նկատեց նաև, որ կարծեք դատում են Հաշվեքննիչ պալատին: