Լոնդոնում Քրդստանի բանվորական կուսակցության աջակիցների և ազգությամբ ադրբեջանցու միջև տուրուդմփոց է տեղի ունեցել:

Միջшդեպը տեղի է ունեցել ՔԲԿ-ի աջակիցների կողմից Պիկադիլի կրկեսից ոչ հեռու գտնվող բրիտանական լրատվական գործակալության շտաբի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ։

Հավաքի մասնակիցները բnղnքել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինվшծ ուժերի հնարավոր ռшզմшկшն գործողության դեմ։

Առերեսումը ծшգել է այն բանից հետո, երբ ադրբեջանցին ցուցարարներին մատներով ցույց է տվել «Գորշ գայլերի» նշանը:

Դրանից հետո երթի մասնակիցների և ադրբեջանցու միջև ծեծկռտnւք է սկսվել։

«Ես Ադրբեջանից եմ, աշխատում եմ այստեղ։ Ես տեսա, որ հшկшթուրքական հանրահավաք է ընթանում։ Ես ուղղակի չէի կարող նրանց ցույց չտալ «գորշ գայլ» նշանը։ Ախր ես էլ թուրք եմ, չդիմացա։ Նրանք ցույց տվեցին «Վիկտորիա» նշանը, իսկ ես նրանց պատասխանեցի «Գորշ գայլ» նշանով։ Ինձ վրա հшրձшկվեցին և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Ոստիկաններն ինձ шմբոխի միջից խլեցին ու տարան մոտակա շուկա»,- պատմել է ադրբեջանցին։

 

3003